Գովազդատուները զանգվածաբար լքում են X սոցիալական ցանցը՝ մտահոգված հարթակում թունավոր բովանդակության աճով և ծառայության սեփականատեր Իլոն Մասկի վարած քաղաքականությամբ: Մարքեթոլոգների միայն 4%-ն է X-ը համարում ապրանքանիշերի համար անվտանգ հարթակ: Մասկը հերքում է գովազդատուների վստահության աղետալի անկման հետ կապված խնդիրները և մեղադրում նրանց շանտաժի մեջ:               
 

Ռուբեն Վարդանյանի հարցում Փաշինյանը կրկնում է Ալիևի ասածները

Ռուբեն Վարդանյանի հարցում Փաշինյանը կրկնում է  Ալիևի ասածները
02.09.2024 | 10:28

«Փաշինյանն անուղղակիորեն պաշտպանել է Բաքվին Ռուբեն Վարդանյանի հարցում»,-այսպես են բնութագրել ադրբեջանական լրատվամիջոցները Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ Փաշինյանի ասածը։

Ըստ իս՝ Փաշինյանը ոչ թե անուղղակի, այլ շատ ուղղակի է աջակցել Բաքվին՝ փաստացի Ռուբեն Վարդանյանի հարցում կրկնելով Ալիևի ասածներն ու ադրբեջանական լրատվամիջոցների քարոզչությունը։

Ինձ համար սա Փաշինյանի կոլաբորացիոնիզմի ևս մեկ ցցուն օրինակ է։ Փաշինյանը բազմիցս բառ-բառ կրկնել է Ալիևի թեզերը՝ Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի, մեր ինքնիշխանության և այս անգամ էլ Ռուբեն Վարդանյանի թեմայով։

Այն պայմաններում, երբ Վարդանյանը թիրախավորվում է Բաքվի կողմից, ապօրինաբար պահվում այնտեղ, ՀՀ կառավարության ղեկավարն իր «սրբազան պարտքն» է համարում այդ մարդու մասին արտահայտվել Ալիևի բառապաշարով։ Դե, դժվար է Վարդանյանին կոչել «նախկին», «թալանչի», երբ մարդը իր ներդրումները դրսից բերել է մեր երկիր՝ Հայաստանը ավելի լավը դարձնելու համար։ Նման մարդը ինչպե՞ս կարող է հաճելի լինել Փաշինյանին, որի քաղաքականության հիմքում «խեղճիզմն» է ու անարժանապատիվ, բարոյազուրկ պահվածքը:

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 1000

Մեկնաբանություններ